Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27.11.2020 17:48
Հայտարարություններ և ծանուցումներ

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց, Էրեբունի փողոց-Ազատամարտիկների փողոց և Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ