«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
13.02.2017 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 11-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Շ.-ին, որը հունվարի 8-ից ՌԴ Ուլյանովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: