Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
13.05.2015 09:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Աշոտ Մ.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: