ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտարարություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի 2015-2016 ուսումնական տարվա ընդունելության


ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի 2015-2016 ուսումնական տարվա դիմորդներն ընդունելության ստուգումների ընթացքում կհանձնեն`
1. «Հայոց լեզու» (թեստային առաջադրանք՝ համակարգչի միջոցով),
2. մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման թեստ,
3. ֆիզիկական պատրաստականություն:
Հայոց լեզվի թեստերի համար ուղեցույց կարող են ծառայել Հայոց լեզվի եւ գրականության 2014 թվականի պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանները (1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը): Դիմորդները շտեմարաններից կարող են օգտվել նաեւ հետեւյալ ինտերնետային կայքից http://lib.armedu.am/ :
Դիմորդը կարող է ներկայացնել «Գնահատման եւ թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության վկայագրի բնօրինակը:
Հարցերի դեպքում զանգահարել 010-77-08-79 հեռախոսահամարով: 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր