1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրավիրում ենք աշխատանքի Ճանապարհային ոստիկանությունում

Հրավիրում ենք աշխատանքի Ճանապարհային ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում հենաշարժողական խնդիրներ ունեցող, բավարար տեսողությամբ, առողջական հակացուցումներ չունեցող, բարձրագույն կրթությամբ, մինչև 30 տարեկան, համակարգչային Microsoft Office ծրագրերին տիրապետող ՀՀ քաղաքացիներին` Ճանապարհային ոստիկանության վարչական մասում ավագ տեսուչի և տեսուչի (տեխնիկական սպասարկում իրականացնող) պաշտոններում աշխատելու համար:

Դիմումներն ընդունվում են առձեռն` Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում` կադրերի բաժնի կողմից (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9):

Սկզբնական ներկայացվող փաստաթղթերն են`
 անձնագիր կամ նույնականացման քարտ,
 դիպլոմ,
 սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք,
 ինքնակենսագրություն (CV, ռեզյումե):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի մարտի 10-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (11) 546795 հեռախոսահամարով:

 

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն