Ձեռքը հասել էր ուսանողուհիների պայուսակներին
13.04.2015 11:12
Գողություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել բուհերից մեկի երկու ուսանողուհիների պայուսակներից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար օրերս բերման ենթարկված, 1990 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: