ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին նաև համագործակցության շնորհիվ

Ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողները ստացված օպերատիվ տվյալները ճշտելիս և իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, Կումայրիի և Մուշի բաժինների ու մարզի պարեկային ծառայության գործընկերների հետ:
Մարտի 20-ին, ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տարվեց նույն փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կապույտ դետալով ամրացված կաթուցիչ` մոխրացած հետքերով և թղթե փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրենն է, անցած տարի հումքն անձամբ քաղել է վայրաճ կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:
Ժամը 17.55-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Շիրակշին 3-րդ բանավանի իր բնակարանի դիմաց ձերբակալվեց և Ախուրյանի բաժին տեղափոխվեց 43-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզար¬կությամբ հայտնա¬բերվեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Ըստ տղամարդու` մարիխուանան իրենն է, կանեփն էլ անձամբ աճեցրել է Վահրամաբերդ գյուղում գտնվող հայրական տան բակում և թմրանյութ պատրաստել անձամբ օգտագործելու համար: Նաև հավելել է, որ թմրամիջոց ունի պահած նաև հայրական տանը, իսկ բռնվելուց մոտ մեկ ժամ առաջ իր տան մոտ կես գրամ մարիխուանա է հյուրասիրել 33-ամյա մի գյումրեցու: ժամը 18.32-ին հենց ոստիկա¬նության Ախուրյանի բաժնի դիմաց ձերբակալվեց նաև 33-ամյա գյումրեցին:
Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Վահրամաբերդ գյուղի հիշյալ տան զննության ժամանակ 43-ամյա տղամարդը խորդանոց-պահեստա¬րանից ներկայացրեց պլաստիկ տարա` 1280 գրամ և փաթեթ` մոտ 76 գրամ կանեփանման զանգվածներով: Նրա ներկայացրած ապակյա տարայում կար կանեփի սերմերով լցված երկու թղթե և զիպ փականով մեկ փաթեթ: Իսկ ներկայացրած պինդ զանգվածերի վերաբերյալ նա հայտնել է, որ դրանք մարիխուանայի յուղի մնացորդներ են: Կանեփի սերմերով մի փաթեթ էլ նա ներկայացրել է տնակի խոհանոցի դարակից: Խորդանոցից ու տանիքից կանեփանման զանգվածներ հայտնաբերվել ու առգրավվել են նաև խուզարկությամբ` ընդհանուր 54,3 գրամ քաշով:
Ախուրյանի քննչական բաժնում քննությունը շարունակվոււմ է: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: