Մի քանի դրվագ մայրաքաղաքի պարեկների հակաթմրամոլային պայքարից
Փետրվարի 18-ին պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքնով Երևանի Նելսոն Ստեփանյանի փողոցում ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։
Նույն օրը թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի պարեկները ձերբակալել և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 10 փաթեթ բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 3 գրամ քաշով, և կպչուն ժապավենի 4 փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով։ Երիտասսարդը հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամից։
Փետրվարի 23-ին մայրաքաղաքի պարեկները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքնով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգավծով կաթուցիչ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է։
Փետրվարի 25-ին Երևանի պարեկները ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ էլ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և պոլիէթիլենային 15 փաթեթ՝ դեղանականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 15 գրամից ավելի քաշով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը անձնական օգտագործման համար ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժիններ։