ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի քանի դրվագ Արագածոտնի պարեկների հակաթմրամոլային պայքարից

Արագածոտնի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։ Ձերբակալվածը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել Տելեգրամից։

Մարտի լույս 1-ի գիշերը Արագածոտնի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։ Մայրաքաղաքի բնակիչ 27-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և կանեփանման զանգված։

Ժամեր անց պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգված և գաղտնի փականով ծալովի դանակ։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։