1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի բաժնի ծառայողների հակաթմրամոլային պայքարի երկու դրվագ

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրանյութ:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նոյեմբերի 20-ին զննություն կատարվեց տղամարդու տանը: Հետնամասում հայտնաբերվեց մետաղյա տարա` լցված կանեփանման զանգվածով, որի քաշը ավելի քան երեք կիլոգրամ էր: Նույն զանգվածից, տարբեր քաշերի ու տարբեր տարաներում և փաթեթներում, հայտնաբերվեցին նաև այլ տեղերում: Ընդհանուր հայտնաբերվեց մոտ չորսուկես կիլոգրամ զանգված:
Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփից պատրաստված թմրանյութ է` անձնական օգտագործման համար:
Նույն բովանդակությամբ մի տեղեկություն էլ ստացան Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Այս դեպքում էլ տեղեկությունը հաստատվեց, ու նախաձեռնվեց քրեական վարույթ:
Նոյեմբերի 21-ին զննություն կատարվեց Նալբանդյան գյուղում, 46-ամյա տղամարդու տանն ու կից կառույցներում: Բակում, գետնափոր շինության առաստաղում հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, որի քաշը 35 գրամ էր: Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև ապակե տարաներում: Ընդհանուր քաշը կազմեց մոտ մեկ կիլոգրամ: Այս դեպքում ևս տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփից պատրաստած թմրանյութ է` անձնական օգտագործման համար:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: