Արմավիր մարզային վարչության քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարը
24.10.2023 14:31
Թմրամիջոցի հայտնաբերում

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 37-ամյա մի տղամարդ տան նկուղում և կից օժանդակ շինությունում կանեփից պատրաստված թմրամիջոց է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հասցեում զննություն կատարվեց։ Նկուղից հայտնաբերվեցին դեղանականաչավուն չորացված, մանրացված զանգված՝ ընդհանուր մոտ 580 գրամ, և արմատախիլ արված կանեփի երկու բույս։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: