Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով շրջայցերը շարունակվում են
10.03.2023 16:19
Համակարգի լրատու
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները մարտի 9-ի երեկոյան իրականացրին հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող, փողոցային առևտրով զբաղվող շուրջ տասը անձի, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական հետևանք։ Հորդորում ենք զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։