Հակատանկային նռնականետ և ինքնաձիգի 210 փամփուշտ է հանձնել
Հունվարի 23-ին, ժամը 16.00-ին, 1964 թ. ծնված Արմեն Վ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և կամավոր հանձնել «ՌՊԳ 22» տիպի հակատանկային նռնականետ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 210 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: