Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
![Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ](/timthumb?src=/resources/police/img/news/big/1658822074-9779.jpeg&q=75&w=780&wm=1)
Հուլիսի 24-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է ընդունվել 49-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Վանաշեն գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան մարմնական վնասվածքներ էր պատճառել 54-ամյա համագյուղացին:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին 54-ամյա տղամարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: