ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համագործակցության հեռանկարներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համագործակցության հեռանկարներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսի գլխավորած պատվիրակությունը, որը Երեւանում էր կառույցի հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ:
Հունան Պողոսյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում եւ բարելավում: Նա նշեց, որ ոստիկանությունը պատրաստակամ է համագործակցություն ծավալել Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի հետ: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սպիրիդոն Ֆլոգաիտիսն ասաց, որ Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը հնարավորություն կտա երիտասարդ իրավաբաններին վերապատրաստվելու եվրոպական առաջատար համալսարաններում, մասնակցելու առաջատար համաժողովների: Նաեւ հնարավորություն կընձեռի, որ հայ երիտասարդ գիտնականներն իրենց գիտական հոդվածները տպագրեն բարձրագույն որակավորում ունեցող միջազգային հանդեսներում:
Կողմերը քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: