1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համալիր քննություններն ավարտվեցին

Համալիր քննություններն ավարտվեցին

Ժամանակակից ոստիկանը պետք է առաջնորդվի օրինականության պահպանման եւ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներով, ունենա մասնագիտական պատշաճ պատրաստականություն, լինի բարեկիրթ: Այդ խնդրին են նպատակաուղղված կրթական բարեփոխումները, որոնց շրջանակներում է նաեւ «ոստիկան» որակավորմամբ կադրերի պատրաստումը:
Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնը երկրորդ անգամ համակարգ ճանապարհեց «ոստիկան» մասնագիտություն ձեռք բերած երիտասարդների: Նրանք նոյեմբերի 14-ին ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում համալիր պետական ամփոփիչ քննություններ հանձնեցին:
Ընդհանուր տպավորությունը դրական էր. խաղարկային իրավիճակներում իրենց վստահ դրսեւորող երիտասարդները պատրաստ են ծառայության ոստիկանության համակարգում՝ այսպիսին էր հանձնաժողովի կարծիքը: Հանձնաժողովի անդամները միակարծիք էին նաեւ հետեւյալում՝ ուսուցման աստիճանական համակարգի անցնելու ծրագիրը, որի առաջին աստիճանը հենց նախնական մասնագիտական կրթությունն է, արդարացրեց իրեն:
Վեցամսյա ուսումնառություն անցած երիտասարդները տիրապետում են մասնագիտական մի շարք հմտությունների՝ ինչպես վնասազերծել հանցագործին, ինչպես պահպանել հասարակական կարգը, ինչպես կանխել հանցագործությունը եւ այլն:
Ոստիկանական նախնական կրթության պլանում ներառված էին նաեւ նոր առարկաներ՝ «Ոստիկանություն եւ հասարակություն», «Հաղորդակցման հմտություններ», «Մարդու իրավունքները եւ ոստիկանությունը», որոնց ուսուցումը խթանելու է ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը:
Քննությունը հաջողությամբ հանձնածները շուտով կհամալրեն օրենքի եւ հասարակության շահերի պաշտպանների շարքերը: