Հետախուզվող կինը հայտնաբերվեց հյուրանոցային համալիրում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 28-ին Հյուսիս-Հարավ մայրուղու հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերել և ՔՈԳՎ բերման են ենթարկել 33-ամյա Օվսաննա Ս.-ին, որը ապրիլի 22-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Օվսաննա Ս.-ն հանձնվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					