Հետախուզվում էր համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մեղադրանքով
19.05.2023 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Անաստաս Միկոյանի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Վարուժան Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: