ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ի գիշերը: Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով Մասիսի կենտրոնական հրապարակից բաժին բերման ենթարկեցին Սիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից և գրպանից հայտնաբերվեց մանրացված, չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, իր օգտագործման համար, այն պատրաստել էր իր տնամերձում մշակած կանեփից:
Տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: