Համայնքային ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
12.07.2021 10:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին Հաղթանակի 1-ին փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Համլետ Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Համլետ Թ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: