Համայնքային ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 22-ին Արարատի մարզի Վանաշեն գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 40-ամյա Էդիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					