Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
17.01.2022 10:32
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 15-ին Լ. Մելիքյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Վահագն Ա.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: