Համայնքային ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
21.05.2021 10:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 20-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից բերման է ենթարկվել 25-ամյա Վահան Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: