ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համանման երկու վրաերթ, մեկը` ողբերգությամբ

14.06.2014 12:03 ՃՏ պատահարներ

Հունիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատավան գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Արամայիս Մ.-ին (Ազատավան գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ), իր մեքենայով նրան տեղափոխել Արտաշատի հիվանդանոց, որից հետո ներկայացել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

                                                          ***
Հունիսի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կ/մ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Աննա Հովհաննիսյանին (Վանաշեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի) և նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց:
Աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: