1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համանման պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

10.10.2013 12:26 ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011», «Մերսեդես Վիտո» և «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն գոլֆ»-ի վարորդը և «Մերսեդես Վիտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 9-ին, ժամը  10.30-ի սահմաններում,  Ջրաշեն-Նոր Արտագերս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-21061»   և   «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ՎԱԶ-21061-ի վարորդը և «ԳԱԶ-24» -ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին իրար են բախվել   «Օպել Վեկտրա», «Մազդա» և «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: