ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողությունը

24.02.2022 11:55 Գողություն
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողությունը

Փետրվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայից գողացել են հաշվառման համարանիշերը:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է 27-ամյա տղամարդը, որը փետրվարի 23-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: