Համացանցային խարդախության թակարդում
Մայիսի 31-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ ս/թ հունվարին, համացանցում տեղադրված հայտարարությամբ «Komatsu PC 450 LC» մակնիշի էքսկավատոր գնելու նպատակով էլեկտրոնային նամակագրություն է վարել մի ընկերության անունից հանդես եկող անձի հետ, ով չարաշահելով իր վստահությունը` հափշտակել է վերջինիս կողմից փոխանցված 25.200 եվրո գումարը:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: