ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

18-ամյա երիտասարդը դանակահարել էր 42-ամյա համաքաղաքացուն

18-ամյա երիտասարդը դանակահարել էր 42-ամյա համաքաղաքացուն

Մայիսի 25-ի ժամը 20.41-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 67-ամյա կինը հայտնել էր, որ որդուն դանակահարել են:
Ոստիկանության Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև Լոռու մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Վանաձորի Հալաբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդու որովայնին դանակով խփել էր վանաձորցի 18-ամյա երիտասարդը, որը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: