Հետախուզվողը հայտնաբերվեց հայ և ռուս իրավապահների համագործակցության արդյունքում
ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հոկտեմբերի 16-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Վոլոդիա Ս.-ն: Նա 2019 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 138-րդ (Բռնաբարությունը) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: