ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Եվրոպական միության հետ տարիների համագործակցությունը, մասնավորապես՝ աջակցությունն ու օժանդակությունը ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Ոստիկանության պետն ընդգծեց, որ փոխգործակցությունը համահունչ է Հայաստանի ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումներին:
Ընդգծելով հասարակության հետ տարվող աշխատանքը` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դա ամենօրյա գործընթաց է: Աշխատանք է տարվում նաև անձնակազմի հետ, կազմակերպվում են դասընթացներ, արդիականացվում է օրենսդրական բազան, ինչը վստահություն է ներշնչում, որ հասարակություն-ոստիկանություն կապն ավելի կամրապնդվի:
Տրայան Հրիսթեան բարձր գնահատեց այն կամքն ու վճռականությունը, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դրսևորում է արդիական իրավապահ համակարգ ձևավորելու գործում և գոհունակություն հայտնեց ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ:
Եվրամիության պատվիրակության ղեկավարը շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին՝ պատշաճ ընդունելության և իր պաշտոնավարության երեք տարիների ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերի համար, նշեց, որ Հայաստանում ավարտվում է իր պաշտոնավարության ժամկետը, և համոզմունք հայտնեց, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը կշարունակվի:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: