Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
15.03.2022 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի ուղեկցությամբ մարտի 14-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 32-ամյա Սարգիս Հ.-ն, որը 2017 թ. հունիսի 1-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սարգիս Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: