1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը հյուրընկալվել էր ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։
Քննարկվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության արդյունավետ ներգրավվածությունը հայ-հնդկական համագործակցության ծրագրերում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի, ինչպես նաեւ այլ ոլորտների մասնագետների մասնակցությունը վերապատրաստման  դասընթացներին։
Հանդիպման ընթացքում դեսպանին պարզաբանումներ տրվեցին նոյեմբերի 16-ին Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Դենիշ Բաբու Շահաբ Սինգխի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց քրեական գործի ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ տրամադրել հնդկական կողմին։
Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։
Կողմերը վստահեցրին, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։