Հայաստանի ոստիկանները հայտնաբերեցին Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողին
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության ծառայողները իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ Երևան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Սամվել Գ.-ին, որը 2008թ. դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ Լեհաստանի քրեական օրենսգրքի 270 հոդվածի 1-ին մասի, 286 հոդվածի 1-ին մասի, 294 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով (խարդախությունը, կեղծիքը):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: