Հայկաշենում գնացքը հարվածել է կովի
25.06.2018 16:49
Օդային և երկաթուղային վթար
Հունիսի 23-ին, ժամը 19.25-ին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գնացքը հարվածել է կովի:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, Գյումրի-Երևան 2855-րդ կմ-ի Պի կետի Հայկաշեն գյուղի տարածքում «ԵՊ2Դ» համարի գնացքը հարվածել է Հայկաշեն գյուղի մի բնակչի կովին, որը տեղում սատկել է, իսկ գնացքի դիմացի հատվածը բախման հետևանքով վնասվել է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: