ՆԳՆ կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն
ՆԳՆ կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն՝ քոլեջի 2023-2024 ուստարվա պետպատվերի շրջանակներում:
Ուսման տևողությունը երկու տարի է:
Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոնում:
ՆԳՆ կրթահամալիրի քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցում:
Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (անվճար):
Սովորողները համարվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափով:
Կարող են դիմել` առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան, 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Արական սեռի դիմորդները պետք է անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ազատված լինեն պարտադիր զինվորական ծառայությունից:
Դիմորդների փաստաթղթերը ընդունվում են՝ հունիսի 03-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
Դիմումներն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29։
Մանրամասն տեղեկությունների համար զանգել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք: