Հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
06.10.2023 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների և Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին, ժամը 13-ին, անձնագրային բաժանմունքից բաժին է տեղափոխվել 1983 թ. ծնված Արտյոմ Հ.-ն: Սեպտեմբերի 6-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր Վարչական պատասխանատվության ենթարկված կամ դատվածություն ունեցող անձի կողմից խմած վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով` առանց խափանման միջոցի:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: