Գողությունների և գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
19.04.2023 12:05
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 18-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 35-ամյա Միխայիլ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: