Հայտարարություն
19.05.2020 12:00
Հայտարարություններ և ծանուցումներ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Կ. Ուլնեցու և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրականացվել են լուսացույցների արդիականացման աշխատանքներ:
Նշված խաչմերուկի հին սերնդի լուսացույցները փոխարինվել են նոր սերնդի լուսացույցներով, որոնք կգործարկվեն 2020 թ. մայիսի 20-ից:
Ճանապարհային ոստիկանություն