Հայտնաբերվեց Արարատ գյուղում
19.09.2018 12:50
Հետախուզվողի հայտնաբերում

«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխագելիչ միջոցառուման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալն իրացնելիս սեպտեմբերի 18-ին, ժամը 19.40-ին, Արարատ գյուղից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Տիգրան Մ.-ին, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողությանը հանցակցելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետով և 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքներով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: