ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՆՈՐ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ` ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՆՈՐ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ` ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով վաղվանից՝ 2018 թվականի հունիսի 21-ից, հանրային ծառայություների համարանիշի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից։
Նույն ընթացակարգով քաղաքացին կարող է ստանալ տեղեկանք, նույնիսկ եթե բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում։