ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.08.2022 13:18
Հայտարարություն
2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ից մինչև 17.00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
Անձնագրային և վիզաների վարչություն