ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.11.2018 11:49 Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ համատեղ, ս/թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կազմակերպում է քննարկում «ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների փոխգործակցությունը» թեմայով: Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց մասնակցությունը հաստատող հայտերով կարող են դիմել press@police.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև ս/թ նոյեմբերի 22-ը: Քննարկումը բաց է լուսաբանման համար:
Քննարկումը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախասրահում (մուտքը՝ ՀՀ ոստիկանության մշակույթի տան կողմից, 2-րդ հարկ):