Բռնաբարություն, փախուստ, հայտնաբերում
21.10.2016 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ Բավրայի սահմանային անցակետի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 21-ին, անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին, որը հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարության գործով դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: