ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտարարություն

27.06.2018 11:14 Նորություններ
Հայտարարություն

Հունիսի 18-ին ոստիկանությունն իր պաշտոնական կայքէջում տարածել է հայտարարություն ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ ստեղծելու մասին: Տեղեկացնում ենք, որ առայսօր Խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ ստացվել է թվով 28 հայտ, որից 14-ը` հասարակական կազմակերպություններից, և 14-ը` քաղաքացիներից:
Վերստին հիշեցնում ենք, որ Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների /միավորումների/ ներկայացուցիչներ, իրավապահ գործունեության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, իրավապաշտպաններ, մշակութային և հասարակական այլ գործիչներ, որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը:
Եվս մեկ անգամ արձանագրելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանված ս/թ հունիսի 29-ը ներառյալ` հիշեցնում ենք, որ դրանք Խորհրդի նախագահին կարող են ներկայացվել publiccouncil@police.am էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում խնդրվում է կապ հաստատել (010) 596-310 հեռախոսահամարով: