Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
30.04.2024 10:46
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և Վաղաշապատի բաժին է տեղափոխվել 34-ամյա Սպարտակ Հ.-ն: Նա մարտի 11-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: