Աշտարակի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 12-ին Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 47-ամյա Գուրգեն Ա-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 12-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 46-ամյա Գագիկ Բ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: