ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 46-Լ հրամանով հաստատված մրցույթը չկայացած հայտարարելու մասին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի դիզայնի ընտրության մրցույթ անցկացնելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 46-Լ հրամանով հաստատված հանձնաժողովը դիզայնի ընտրության մրցույթի առաջին փուլի ավարտից հետո երկրորդ փուլ կազմակերպելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դիտարկել է այն հանգամանքը, որ մրցույթի հայտարարումից հետո ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները, մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ։
Նշելով, որ դրանով պայմանավորված՝ հնարավոր են փոփոխություններ ինչպես համակարգի տեխնիկական առաջադրանքում, այնպես էլ ՀՀ կողմից տրամադրվող փաստաթղթերին ներկայացվող պահանջներում և դրանց պարամետրերն ու նկարագիրը սահմանող իրավական ակտերում, հանձնաժողովը ներկա պահին մրցույթի հետագա շարունակությունն աննպատակահարմար է համարել։
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ ներկա պահին գնման պահանջը դադարել է գոյություն ունենալ, ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 46-Լ հրամանով հաստատված հանձնաժողովը, հիմք ընդունելով հրամանի 32-րդ կետը, մրցույթը հայտարարում է չկայացած։