ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1459-Ն որոշման հավելվածի 111-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հասարակական միավորումների ներկայացուցիչներին՝ դիտորդի (այսուհետ՝ Դիտորդ) կարգավիճակով, հրավիրում է ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին։
Դիմել կարող են այն Դիտորդները, որոնք իրենց գործունեությունը ծավալում են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտներում։
Բոլոր հետաքրքրված Դիտորդները առնվազն յոթ օր առաջ ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ դիմումում հստակ շարադրելով այն խնդիրները, որոնց բացահայտումը առաքելության նպատակն է։ Յուրաքանչյուր Դիտորդ մրցույթի ընթացքում առաջնորդվում է բացառապես նշված խնդիրների բացահայտմամբ՝ պահպանելով <<Ոստիկանությունում ծառայության մասին>> ՀՀ օրենսդրության պահանջները։
Դիտորդների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից, կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 13-ը։
Մրցույթը կկայանա 20․04.2023թ. ժամը 11։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժին` 322 կամ 311 սենյակ:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130
Հեռ.` 011-58-49-71