ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն

Ապրիլի 14-ից 23-ը Երևանում անցկացվող «Ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության» ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասսե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։
Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն և նշված առարկաները հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են։
Ապրիլի 14-ին տրանսպորտային միջոցների մուտքը Մարզահամերգային համալիր թույլատրվելու է հատուկ անցագրերով, իսկ քաղաքացիները կարող են այցելել միայն կենտրոնական մուտքով՝ աստիճանների հատվածից։
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում պահպանել հասարակական կարգն ու համակեցության կանոնները։