ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հրաձգության հրահանգչի որակավորման ստուգման հանձնաժողովն ընդունում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2024 թ. հունիսի 11-ի թիվ 11-Լ հրամանի 2-րդ կետով հաստատված՝ հրաձգության հրահանգչի որակավորման քննության համար սահմանված փաստաթղթեր:
Որակավորման քննությանը մասնակցելու համար թեկնածուն հանձնաժողովին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),
գ. սույն կարգի 6-րդ կետով (թեկնածուի կողմից հանցագործություն կատարված
լինելու կամ հանցագործության համար դատվածության՝ սահմանված կարգով
հանված կամ վերացված լինելու, հանգամանքները պարզում է հանձնաժողովը՝
համապատասխան հարցում կատարելու միջոցով) նախատեսված` հանձնաժողովի
կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը. 2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
3) համապատասխան մասնագիտական պատրաստվածության (ուսուցում) դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ վկայական, հավաստագիր և այլն).
( 4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը.
5) 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի:
Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.00-18.00-ն (Երևան, Նալբանդյան 130, ՆԳՆ ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչություն, հեռախոս՝ 010 59-61-91, 010 59-68-02, 010 59-61-47)։